Ստեփանավան քաղաքի կենտրոնական արդիական գրադարանի դերը հասարակության և կրթության մեջ

 

Безымянный

Գրադարանները գրքի ու գրականության շտեմարաններ են , մտքի գանձերի պահպանման սուրբ օջախներ, այն օջախները, որտեղ ամբարվում են հանճարների ստեղծած մտավոր գանձերը։Գիրքն է, որ հնարավորություն է ստեղծում ընթերցողին հաղորդակցվելու  անցյալի փորձին ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը, պատկերացումներ կազմելու ապագայի մասին, իմանալու <<Բանն հանճարոյ․․․>>

Պատմություն

Ստեպանավանի կենտրոնական գրադարանը կազմավորվել է 1996 թվականին ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանի ֆոնդի հիման վրա։Ներկայումս գործում է միայն կենտրոնական գրադարանը , քաղաքում եղած մյուս գրադարանները լուծարվել են, ֆոնդը միացվել է կենտրոնական գրադարանին։Ներկայումս ֆոնդը կազմում է 93647  կտոր գրականություն , այն համալրվում է հիմնականում նվիրատվությամբ, վերջին մեկ տարում նվիրատվությունների թիվը կազմում է 950 կտոր գիրք։Ընթերցողների թիվը 2765 ։

Ընթացք

Ավելի քան հինգ տասնամյակի ընթացքում գրադարանում հարուստ ավանդույթներ են ձևավորվել,և ուրախությամբ պետք է նշեմ , որ ավանդույթներին զուգահեռ կարողացել են քայլել ժամանակին համահունչ․ գրադարանը հավատարմագրվել է և 2016թվականին  ստացել հանրային գրադարանի կարգավիճակ, զինվել ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքվորումներով:

Կապը պապանվում է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հետ։

Զարգացումը18159593_242925426182826_523335413_o.jpg

Ընթերցողների պահանջները բավարարելու համար գրադարանն օգտագործել է դոնոր կազմակերպությունների հնարավորությունները։

2003թվականին  Բաց Հասարակության Ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի հովանավորությամբ կազմակերպված <<Հանրային գրադարանները որպես հեռահաղորդակցության կենտրոններ>> մրցույթում գրադարանը հաղթող ճանաչվեց, որի շրջանակում ձեռք բերվեց համակարգչային տեխնիկա։Համոզված եմ , որ գրադարանային գործառույթների ավտոմատացումն ավելի կսերտացնի ընթերցող-գիրք-գրադարան կապը։Գրադարանում կատարվում են աշխատանքներ, շուտով կսկսվի թվայնացում։2012 թվականին գրադարանը ճանաչվել է հանրապետությունում  համայնքային լավագույն  գրադարան։2015-ին գրադարանը հավատարմագրվեց իր անցած պատմության կատարված գործերի համար։Մոտ յոթ միլիոն դրամի գույք ձեռք բերվեց, որը փոխեց գրադարանի դեմքը։Դրա հիման վրա ստեղծվեց <<Արմաթ>>  ինժեներական  կենտրոնը, որտեղ սովորում են ինչպես Ստեփանավանի և շրջակա  գյուղերի, այնպես էլ Տաշիրի տարածաշրջանի բնակիչներ։<<Արմաթ>> լաբորատորիայի ներդրումը  կտրուկ ավելացրել է  ընթերցողների թիվը։

Միջոցառումները

Կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք հետաքրքիր են դարձնում ընթերցասեր հասարակության կյանքը մատաղ սերնդի ուշադրությունը հրավիրում գրքի ու գրականության դասական (տպագիր) և էլեկտրոնային գրքի գրադարան այցելելու մշակույթի վրա:Համաքաղաքային բոլոր միջոցառումները կազմակերպվում  են գրադարանում։Համագործակցում է Մշակույթի պալատի հետ։

Գրադարանն ունի մասնագիտական և ժամանակակից գրականության կարիք։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s